BODYCOMBAT ™

BODYCOMBAT ™

 

BODYCOMBAT ™ -ը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են ոգեշնչող մարզումներ՝ իրական արդյունքներով: Այս մարզումը մեծ տարածում ու սեր վայելող ոչ կոնտակտային դասընթաց է, որը մշակվել է տարբեր մարտարվեստների վարժությունների հիման վրա, և որը շտկում է կազմվածքը, զարգացնում արագությունն ու ուժը, ինչպես նաև ամրացնում սրտանոթային համակարգը: BODYCOMBAT մարզումը հինալի տարբերակ է նաև ընկճվածությունից ձերբազատվելու և ընդհանուր ֆիզիկական մակարդակը բարելավելու համար: Մարզումներն ամրացնում են նաև ոտքերի, ձեռքերի, մեջքի ու թիկունքի մկանային խմբերը: BODYCOMBAT-ի շնորհիվ դուք կայրեք շատ կալորիաներ, կբարելավեք ձեր կենտրոնացումն ու արագությունը, ինչպես նաև կզարգացնեք սեփական ուժերի նկատմամբ ինքնավստահությունը:

Մարզիչ՝

Դալար Նազարյան

 Les Mills- ի կողմից որակավորված "CXWORX",  "BodyCombat", "BodyPump"  և "The Trip" պարապմունքների մարզիչ։

Ընտրիր քո հաջորդ մարզումը

Ուժային յոգա

Ուժային յոգան ֆիթնեսի վրա հիմված վինյասայի դասընթաց է։ 

Aqua boxing

Aqua Boxing մարզումը միայն Ռիբոկում։ Ջրի դիմադրությամբ մարզումն ամրացնում է մկանները, բարելավում հավասարակշռությունը և տոկունությունը։

Եկե՛ք մարզվելու, հետաքրքրացրեք Ձեր առօրյան և լիցքավորվեք դրական էներգիայով։