Լողի դպրոց

Լողի դպրոց

Յուրաքանչյուր երեխա կյանքի շատ վաղ շրջանում արժանի է լողալ սովորելու:

Մեծահասակների մեծ մասը, ովքեր լողալ չգիտեն, հաճախ մեղադրում են իրենց ծնողներին այն բանի համար, որ իրենց լողալ սովորելու հնարավորություն չեն տվել կյանքի շատ վաղ շրջանում:

Ձեր երեխաների համար հիանալի կլինի մեծանալ այն մտքով, որ դուք նրանց լողալ սովորելու հնարավորություն եք տվել կյանքի շատ վաղ շրջանում: Բացի այդ, լողի հմտությունները մնում են երեխայի ամբողջ կյանքում:

Նման դրական հիշողությունները կարող են ամուր կապ հաստատել Ձեր և Ձեր երեխաների միջև հենց մանկուց մինչև հասունանալը: «Ռիբոկ» սպորտային ակումբի լողի դպրոցում մենք ստեղծել ենք յուրօրինակ հարթակ բոլոր տարիքի երեխաների համար, որպեսզի նրանք սովորեն լողալ ճիշտ միջավայրում և զարգացնեն լողի հմտությունները մեր պրոֆեսիոնալ լողորդ-մարզիչների զգոն աչքերի ներքո:

Մենք ունենք մրցանակակիր դասավանդման ուսումնական պլան՝ թե՛ լողալ սովորելու, և թե՛ մրցակցային մակարդակներում:   Այնուամենայնիվ, կա մի հարց, որ երեխաների լողի դասերը քննարկելիս, անմիջապես ծագում է. այն է՝ ի՞նչ օգուտ կստանան երեխաները լողի դասերից:

Երեխաների լողի դասերի առավելությունները Հաշվի առեք հետևյալ առավելությունները, որոնք Ձեր երեխաները կունենան լողի դասերի գրանցման դեպքում. Փրկվել. Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք և արժանի է փրկվելու հնարավորության, երբ ծագում է անհրաժեշտությունը: Դժբախտ պատահարները կարող են առաջանալ, երբ դուք չեք էլ ակնկալում, և դուք՝ որպես ծնող հնարավոր է՝ այդ ժամանակ այնտեղ չլինեք:   Դուք պետք է պատրաստ լինեք անսպասելիին:

Խեղդվելը գնահատվում է՝ որպես աշխարհում երեխաների մոտ պատահական մահվան երրորդ ամենատարածված պատճառը: Բայց երեխան, ով ճիշտ է սովորել լողի հմտությունները, կարող է փրկվել խեղդվելու դեպքից մինչև օգնության վրա հասնելը: Նման պահին լողի մի պարզ հմտությունը կարող էկյանքի և մահվան խնդիր լուծել:   Եղեք ամրակազմ և առողջ. Առողջ մանկությունը երջանիկ մանկություն է: Լողալ սովորելը կարող է օգնել Ձեր երեխաին մնալ ամրակազմ և առողջ:

Լողը բարձրացնում է երեխաների տոկունության մակարդակը, բարելավում է նրանց մարմնի հավասարակշռությունը և կեցվածքը: Նաև լողը բարելավում է երեխաների առողջությունը, ճկունությունը և երաշխավորում է նրանց սիրտի և թոքերի առողջությունը:   Ջրային մարզաձևեր. Լողի միջոցով ջրի մեջ խաղալ սովորելը Ձեր երեխային տալիս է սովորելու կամ ջրային սպորտով զբաղվելու հազվագյուտ հնարավորություն: Երբեք չեք իմանա, թե որտեղ կարող է հայտնվել Ձեր երեխան ապագայում:

Սպորտում վաղ կարիերա կառուցելը կարող է հնարավորությունների մի քանի դուռ բացել:   Լողը օգնում է բարելավել արյան շրջանառությունը և ուղեղի աշխատանքը Ուսումնասիրությունները ապացուցել են, որ երեխաները, ովքեր շատ են զբաղվում սպորտով, ինչպիսիք են լողը, հաճախ ավելի վճռական են և ցանկություն ունեն առողջ մրցումներին մասնակցելու:

Որպես այդպիսին, նրանք ավելի հաջողակ են լինում իրենց դպրոցական քննություններում և ուսման մեջ:   Ի՞նչ ենք մենք առաջարկում Առաջնայինը անվտանգությունն է. Մենք հասկանում ենք ծնողների անհանգստությունը իրենց երեխաների անվտանգության վերաբերյալ, երբ երեխաները, հիմնականում հասարակական միջավայրում, գտնվում եմ այլ երեխաների միջև և երբ գտնվում են ջրի մեջ: «Ռիբոկ» սպորտային ակումբի լողի դպրոցում Ձեր երեխայի անվտանգությունը բացարձակապես կարևոր է մեզ համար:

Մենք ունենք լողի մարզիչներ`որակավորված փրկարարական հմտություններով, և որոնք վերապատրաստված են առաջին բուժօգնության համար:   Մեր փրկարարները անընդհատ հետևում և դիտում են լողավազանում և լողավազանից դուրս գտնվող յուրաքանչյուր երեխայի: Բացի այդ, երեխաները վերահսկվում են մյուս երեխաների շրջանում:

 Պրոֆեսիոնալիզմ. Մեր պրոֆեսիոնալ լողի մարզիչները մասնագիտացված են երեխաներին լողալ սովորեցնելու հարցում: Մեր մարզիչները հասկանում են, թե ինչպես են երեխաները դրսևորում, երբ մտնում են լողավազան և ինչպես են արձագանքում, երբ դուրս են գալիս ջրից: Նրանք կօգնեն Ձեր երեխային սովորել և ձեռք բերել լողի անհրաժեշտ հմտություններ, որոնք կուղեկցեն նրանց ամբողջ կյանքի ընթացքում:

Վերջին Հոդվածները

Հղիության ընթացքում ինձ հավելյալ կալորիաներ պե՞տք են:

Առողջ հղիության համար պետք չէ չափից շատ ուտել։

Կարճ խորհուրդներ առողջ հղիության համար

Հղի կանանց մեծ մասը անհանգստանում է հղիության ընթացքում քաշի ավելացման համար։