Բոլորն էլ ցանկանում են տեսնել իրենց քրտնաջան աշխատանքի արդյունքը: Գիտականորեն ապացուցված է, որ LES MILLS GRIT ™ ծրագրի շնորհիվ, որն իր մեջ ներառում է 3 տարբեր 30 րոպե տևողությամբ մարզումներ, դուք կարող եք գրանցել ցնցող արդյունքներ: LES MILLS GRIT-ը 30 րոպե տևողությամբ բարձր ինտենսիվության ինտերվալային մարզումների (HIIT) ծրագիր է, որտեղ արդյունքները երաշխավորված են:
GRIT Cardio, GRIT Strength և GRIT Athletic դասընթացները մարմինը մարզում են տարբեր եղանակներով: Երեք ծրագրերից յուրաքանչյուրում օգտագործվում են ամենաարդիական մեթոդները, գերժամանակակից երաժշտություն և պարային շարժումներ, որի շնորհիվ դուք կընդլայնեք ձեր ֆիզիկական հնարավորությունների սահմանները:
Ուսումնասիրություններն ապացուցել են GRIT դասընթացների արդյունավետությունը և դրա վերաբերյալ այլ կարծիք լինել չի կարող: Նրանք խթանում են կալորիաների այրման գործընթացն անգամ մարզվելուց մի քանի ժամ անց, բարելավում են սրտանոթային համակարգը, ակտիվացնում են մկանային մանրաթելերի աշխատանքը, ինչն էլ նպաստում է ճարպերի այրման գործընթացին։
Les Mills- ի կողմից որակավորված "CXWORX", "BodyCombat", "BodyPump" և "The Trip" պարապմունքների մարզիչ։
Պիլատես վարժությունների համակարգը մշակվել է բոլոր նրանց համար, ում հակացուցված են ակտիվ մարզումները: