ԱՄՐԱԳՐԻ՛Ր ՔՈ ԱՅՑԸ

Ցանկանու՞մ ես այցելել մեզ: Ամրագրի՛ր քո այցն այստեղ

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՕՐ

Խնդրում ենք փոխել օրը

Շնորհակալություն ձեր այցն ամրագրելու համար!

Բարի գալուստ տարածաշրջանի ամենամեծ

ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ

Շնորհակալություն բաժանորդագրության համար

ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

և ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ՓԱԹԵԹՆԵՐ

ՔՈ ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՀԱՎԵԼՅԱԼ ՎՃԱՐԻ` ԿՏՐԱՄԱԴՐԵՆՔ ԱՅՍ ՆՈՐԱՁԵՎ ԵՎ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԹԵՎՆՈՑԸ։ ԱՅՆ ԾԱՌԱՅՈՒՄ Է ՈՐՊԵՍ.

բանալի, որն ապահովում է քո ելքն ու մուտքը, ինչպես նաև հնարավորություն է տալիս օգտվելու մեր հանդերձարանների պահարաններից, որոնք տեղակայված են ակումբի յուրաքանչյուր հարկում և երաշխավորում են քո իրերի ապահովությունը։ միջոց, որը թույլ է տալիս մուտք գործել առցանց համակարգ և այնտեղից կառավարել քո անդամակցության պատմությունը, մարզումների ծրագրերը, ամրագրումները և այլն։ էլեկտրոնային դրամապանակ, որի մեջ կարող եք գումար մուտքագրել և անկանխիկ վճարումներ իրականացնել ակումբի ներսում։

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ

ԼՈՂԱՎԱԶԱՆ


ՓԱԹԵԹՆԵՐ

ՄԵՆՔ ՈՒՐԱԽ ԵՆՔ ԱՊԱՀՈՎԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿ։

Ուլտրամանուշակագույն մաքրման համակարգով մեր լողավազանն ունի 50 մ երկարություն և բաժանված է 8 գոտիների։ Խորությունը՝ 2 մ-ից մինչև 4,75 մ է։ Ջրի ջերմաստիճանը տատանվում է 25°C-ից միջև 28°C, ինչը կատարյալ է թարմացնող և հաճելի լողի համար։ Հատուկ ջրացատկի սիրահարների համար մենք տեղադրել ենք 3 աշտարակ` 1մ, 3մ և 5մ բարձրություններով: Մեր լողավազանի մաքրման համակարգը զգալիորեն նվազեցնում է քիմիական նյութերի մակարդակը ջրում՝ դարձնելով այն ապահով միջավայր ալերգիկ և զգայուն մաշկ ունեցող մարդկանց համար։
Մեր լողավազանի բոլոր հաճախորդներին տրամադրում ենք բացառիկ SwimTag թևնոցներ,որոնց միջոցով կարելի է վերահսկել լողի ընթացքը՝ ստանալ տեղեկություն լողի տևողության, ծախսված կալորիաների քանակի, թևերի շարժման արագության և հանգստի դադարների մասին։ Մենք քո փոխարեն կանենք հաշվարկները, այնպես որ կարող ես կենտրոնանալ կարևորի վրա:

ՋՐԱՅԻՆ

ԱԵՐՈԲԻԿԱՅԻ

ԼՈՂԱՎԱԶԱՆ


ՓԱԹԵԹՆԵՐ
Մենք կառուցել ենք առանձնացված լողավազան, որպեսզի ջրային աերոբիկայի մեր հաճախորդներն իրենց ուրույն անկյունն ունենան և մարզվեն՝ առանց շեղվելու։ Վայելի՛ր այստեղ անցկացրած յուրաքանչյուր ակնթարթդ։

ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐ


ՓԱԹԵԹՆԵՐ

ՄԵՆՔ ԱՌԱՆՁՆԱՑՐԵԼ ԵՆՔ ՄԻՄՅԱՆՑԻՑ ԿԱՐԴԻՈ ԵՎ ՈՒԺԱՅԻՆ ՄԱՐԶԱՍՐԱՀՆԵՐԸ՝ ՆԱԽԱԳԾԵԼՈՎ ԱՎԵԼԻ ՔԱՆ 700 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԿԱՐԴԻՈ ՍՐԱՀ ԵՎ 600 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՈՒԺԱՅԻՆ ՄԱՐԶԱՍՐԱՀ։ ՍՐԱՀՆԵՐԸ ՀԱԳԵՑՎԱԾ ԵՆ ՄԱՐՄՆԻԴ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԿԱՆԸ ՄԱՐԶԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ, ԻՆՉՊԻՍԻՔ ԵՆ՝

1. Ամբողջ տեսականիով ներկայացված է Technogym ընկերության Artis Line բարձրակարգ սարքավորումները՝ առողջ ապրելակերպի ծրագրով, որն աշխատում է Mywellness հարթակի միջոցով։ Ի դեպ, Technogym ընկերությունն Օլիմպիական խաղերի հիմնական մատակարարն է: 2. 2016 թ. արտադրված Climb սարքավորումները, որոնք ամենաարդյունավետն են կարդիո մարզումների միջոցով առավելագույն կալորիաներ այրելու համար։ 3. Milon Circuit կոնցեպտը կհետաքրքրի այն մարդկանց, ովքեր բավականաչափ ժամանակ չունեն մարզվելու համար։ Սիրով առաջարկում ենք կա՛մ 35 րոպեանոց Strength-Endurance (Ուժ-տոկունություն) շրջանաձև մարզումը, կա՛մ 47 րոպեանոց Strength-Endurance PRO-ն՝ քո մարմնին համապատասխան ավտոմատ կարգավորումներով։ 4. Omnia կոնցեպտը, որը նախատեսված է մեծ ինտենսիվությամբ, բայց ընդմիջումներով մարզումների համար, ինչը հնարավորություն կտա բացահայտելու քո աթլետիկ ներուժը ակտիվ մասնակցություն պահանջող խմբակային (առավելագույնը՝ 8 անձ) մարզումների միջոցով։ 5. Քաշի լծակային կարգավորման և սկավառակների բեռնման հնարավորություն ունեցող սարքավորումներ, նստարաններ, ճոպանային մարզասարքեր, ազատ ծանրաքարեր, Kinesis կայաններ և շատ այլ սարքավորումներ մեկ վայրում, որը հավասարապես ծառայում է և՛ սկսնակներին, և՛ պրոֆեսիոնալ մարզիկներին։
Mywellness հարթակի միջոցով մեր ակումբի անդամները ստանում են բացառիկ հնարավորություն հաղորդակցվելու, ունենալու վիրտուալ ծրագրեր և պարապմունքներ, պահպանելու մարզումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն առցանց, ամպային տեխնոլոգիայի շնորհիվ՝ օգտագործելով Reebok Սպորտային Ակումբի թևնոցը։ Հարթակի օգնությամբ դու կարող ես վարել ակտիվ կենսակերպ, որտեղ էլ որ լինես, իսկ մարզիչները հնարավորություն ունեն հետևելու և կառավարելու քո մարզումները։

ՄԱՐՏԱՐՎԵՍՏՆԵՐԻ

ՄԱՐԶԱՍՐԱՀ


ՓԱԹԵԹՆԵՐ
Ոգևորություն, էմոցիաների պոռթկում. այս ամենը դու կստանաս մարտարվեստի դասերից: Ռինգում, դասական բռնցքամարտի զուգամարտից և ծանրապարկերի միջոցով մարզումից մինչև խառը պարապմունքներ և այլ մարտարվեստների դասընթացներ է առաջարկում այս սրահը։ Ուժը, արագությունը, տոկունությունը և շարժունակությունն արդյունավետ մարտավարության և առօրյա կյանքում ինքնավստահության գրավականն են։ Քո մարմինն այս չորս հատկություններով օժտելու համար մենք նախագծել ենք հատուկ տարածք, որտեղ կարող ես մարզվել պրոֆեսիոնալ մարզիկների պես՝ կատարելով ամբողջական ֆունկցիոնալ մարզումներ Skillmill և համալրող այլ սարքավորումների միջոցով։ Համոզված ենք, որ դու կվայելես քո պարապմունքները՝ համատեղելով մարզասարքերը (վերջիններս զինված են մեծ LCD էկրանով և տվյալների հավաքագրման գործառույթով, ինչը թույլ է տալիս գնահատել մարզումների անձնական ցուցանիշները և արդյունքները, որոնք պահպանվում են Mywellness հարթակում), Plyosoft արկղերը և ազատ ծանրաքարերը։ Կազմվածքդ կատարելության աստիճանի հասցնելու համար կարող ես մասնակցել նաև սեփական մարմնի քաշով ուժային մարզումներին, որոնք անցկացվում են մարտարվեստների սրահի համար նախատեսված Queenax սարքավորումներով։ Queenax՝ նոր մոտեցում խմբակային մարզումներին:

ԽՄԲԱԿԱՅԻՆ

ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻ

ՍՐԱՀ


ՓԱԹԵԹՆԵՐ
Մեր ոգեշնչող, ներգրավող, բազմազան և նորագույն խմբակային մարզումների ծրագրերն արտոնագրված և հավաստագրված են ֆիթնես ծրագրերի մշակման ոլորտում աշխարհի առաջատար Les Mills ընկերության կողմից և մատուցվում են մեր լավագույն մարզիչների միջոցով: Ծրագրերը բաժանվում են 6 խմբի՝
  1. Տոկունություն
  2. Կայունություն
  3. Ուժ
  4. Միտք և մարմին
  5. Մարտ
  6. Պար
Որպեսզի մատուցենք գրեթե 30 իրարից տարբերվող խմբակային պարապմունքներ, մենք հագեցրել ենք մեր ակումբը ռեֆորմերներով, ցանցաճոճերով, TRX կախոցային և այլ հավաքածուներով, UFO տախտակներով, ձողերով, աստիճաններով, ծանրաքարերով, գորգերով, BOSU գնդակներով, բատուտներով, զուգափայտերով, ձգման և շատ այլ սարքերով։

Շնորհակալություն բաժանորդագրության համար

ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ

ՏԱՐԱԾՔ


ՓԱԹԵԹՆԵՐ
Ինտենսիվ լողից կամ ծանր մարզումներից հետո քեզ հարկավոր է պարզապես լիցքաթափվել մեր առողջարարական տարածքում, որը ներառում է`
Ջրմուղ և օդամուղ սարքերով հագեցած «Կենսական ուժ» (Vitality)լողավազանի էական առանձնահատկություններն են օդային պղպջակներով հագեցած լոգարանը, մարմնի մերսման կայանները, պարանոցի մերսման ծորակները, աստիճանաձև պատի ծորակները և ստորջրյա նստարանները: Այն շրջապատված է մարմարյա տաքացվող նստարաններով, որոնց ինֆրակարմիր ճառագայթները զգալի էներգիա են հաղորդում մարդու մարմնին՝ դրանով իսկ նպաստելով կենսական ուժերի վերականգմանը։
Մեր ֆիննական սաունան ամենամեծերից մեկն է աշխարհում և պարզապես ամենամեծը՝ Հայաստանում։ Նրա առավելագույն ջերմաստիճանը 80-90°C է, իսկ հարաբերական խոնավությունը՝ 10-20%։ Այստեղ հատուկ մեր ակումբի անդամների համար, ամիսը մեկ անգամ կազմակերպվելու է սկանդինավյան երկրներում հայտնի Aufguss սրբիչներով շոուն։
Առավելագույն ջերմաստիճանը՝ 43°-45°C
Հարաբերական խոնավությունը՝ 98%
Առավելագույն ջերմաստիճանը՝ 55°C
Հարաբերական խոնավությունը՝ 20-40%
Տարբեր շոգեբաղնիքներից հետո, սառցային պրոցեդուրաները լավագույն միջոցն են խթանելու քո իմունային և արյունատար համակարգերը: Եթե քեզ դուր են գալիս կոնտրաստային ջերմաստիճանները՝ սառից տաք և հակառակը, ապա զգացողությունների ցնցուղները քեզ միանշանակ կգոհացնեն։ Զգայական այս փորձառությունները ներառում են մանրամաղ ցնցուղ, մառախուղ, ամպրոպ, արևադարձային անձրև, մերսման ցնցուղներ, լուսային ու ձայնային թերապիա, բուրմունքներ և շատ ավելին։ Սրանք հրաշալի կերպով օգնում են ձերբազատվել առօրյա լարվածությունից:
Բացի հանգստացնող և մկանների ցավը թեթևացնող ազդեցությունից, բարձր ջերմաստիճանը շոգեբաղնիքներում լայնացնում է արյունատար անոթները՝ բարելավելով արյան շրջանառությունը և իջեցնելով ճնշումը: Ավելին, դիմացկունությունը և մկանային ուժն աճում են շոգեբաղնիքից հետո, ինչը նշանակում է, որ այն կարող է լինել կատարյալ լրացում քո հիմնական մարզումային և սննդային ծրագրին։

VIP

Անդամակցության

Փաթեթ


ՓԱԹԵԹՆԵՐ
Ինչո՞վ է այս փաթեթը տարբերվում։ Մեր VIP անդամներին առաջարկում ենք հետևյալ ծառայությունները՝
  1. VIP մարզասրահներ՝ առանձին կանանց և տղամարդկանց համար, առանձնացված մուտքով և հանդերձարաններով,
  2. VIP սրահները հագեցված լավագույն սարքավորումներով՝ մարմնի յուրաքանչյուր հատվածի համար
  3. Անհատական մենեջերի և մարզչի ծառայություններ
  4. Մարմնի ընդհանուր զննման հիման վրա կազմված սնվելու անհատական ծրագիր
  5. Առանձին շոգեբաղնիք՝ Satori դիզայնով
  6. Մարզահագուստի մաքրման ծառայություն
  7. Ազատ մուտք դեպի կարդիո և ուժային սրահներ, խմբակային դասընթացների և մարտարվեստի դահլիճներ, օլիմպիական լողավազան և միայն ակումբի անդամների համար նախատեսված առողջարարական տարածք
  8. Գոլֆի հսկա սիմուլյատոր-հարթակ տղամարդկանց սրահում՝ 4K էկրանով (3մ x 5մ)
  9. Լոգանքի պարագաներ (անվան սկզբնատառերով անհատական սրբիչներ և խալաթ)
  10. Մրգեր և մրգային շեյքեր
  11. Վարսահարդարման և մերսման առանձնացված սրահներ
Եվ այս ամենը միայն Reebok Սպորտային Ակումբում և միայն քեզ համար:

REEBOK

FIT HUB


ՓԱԹԵԹՆԵՐ

ԱՌԱՋԻՆ ԵՎ ՄԻԱԿ REEBOK FIT HUB ԽԱՆՈՒԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՈՐՏԵՂ ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ REEBOK ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱԳՈՒՍՏԻ, ԿՈՇԻԿՆԵՐԻ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ։ ԴԱՌՆԱԼՈՎ ՄԵՐ ԱԿՈՒՄԲԻ ԱՆԴԱՄ՝ ԴՈՒ ԿՕԳՏՎԵՍ ՄԵՐ «ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՑ», ՈՐԸ ՏԱԼԻՍ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ:

ԼՐԱՑՈՒՑԻՉ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՓԱԹԵԹՆԵՐ
Սքվոշի մեր երեք կորտերը՝ երկու շարժական կողմնային պատերով, իդեալական են որպես բազմաֆունկցիոնալ տարածք, որի ընդհանուր մակերեսը 200 քմ-ից ավել է և կարող է հեշտությամբ վերածվել տարբեր խաղադաշտերի: LED լույսերով սպորտային հատուկ ապակե հատակը հնարավորություն է տալիս, ընդամենը մեկ կոճակի հպումով փոխել գծանշումները՝ ստեղծելով համապատասխան տարածք տվյալ սպորտաձևի համար, ինչպիսիք են անհատական սքվոշը, զույգով սքվոշը, մինի ֆուտբոլը, բադմինտոնը, բասկետբոլը, վոլեյբոլը և այլն: Խաղադաշտը կարող է օգտագործվել նաև որպես նորաձևության ցուցադրության, երեկույթների, դիսկոտեկների և հատուկ մեր ակումբի անդամների համար կազմակերպված այլ միջոցառումների հարթակ:
Մեր մարզաառողջարանային համալիրի ամենակարևոր առավելություններից մեկն է ակումբում գործող Flow House Yerevan-ը: Այն կարող ենք համարել բացառիկ ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ամբողջ աշխարհում, քանի որ միակ Flow House-ն ենք, որ ունենք Flow Rider Wave Oz: Flow Rider Wave Oz-ը սերֆինգով զբաղվելու համար նախատեսված նմանատիպ սարքավորումների մեջ ամենամեծն ու հարմարավետն է թե՛ պրոֆեսիոնալների, և թե՛ սկսնակների համար:
Այս շքեղ և բազմաֆունկցիոնալ սպա կենտրոնը բաղկացած է ջրային և էսթետիկ բժշկության պրոցեդուրաների համար նախատեսված տարածքներից։ Այն առաջարկում է երիտասարդացման և մարմնի կազմվածքի շտկման, պարուրումների, և բազմաթիվ այլ կազդուրող և նյարդային համակարգը հանգստացնող պրոցեդուրաների համապարփակ մի շարք: Սպա կենտրոնն առաջարկում է նաև վարսերի և եղունգների հարդարումից մինչև ավելի քան 20 տարբեր տեսակի մերսումներ և լազերային պրոցեդուրաներ՝ տարբեր նպատակների համար: Այստեղ անցկացրած մեկ օրը հնարավորություն է տալիս վերալիցքավորվելու և առօրյա հոգսերից կտրվելու այնպիսի ծառայությունների միջոցով, ինչպիսիք են ֆիննական սաունան, հռոմեական շոգեբաղնիքը, աղաբուժության սրահը, ձյան սենյակը, ցեխի շոգեբաղնիքը, ոտնաթաթերի սպան, շարկոյի սենյակը, ավելի քան 14 սպա պրոցեդուրաների համար նախատեսված սենյակները և հանգստի գոտիները։
Քանի որ սնունդն առողջ ապրելակերպի հիմնական և անբաժան մասն է, մեր կենտրոնի բոլոր հարկերում գործում են սրճարաններ, որոնց բազմազան ճաշացանկը կգոհացնի նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդին: Առաջարկում ենք նաև այնպիսի ճաշացանկ, որը համատեղելով մարզումների և սպա ծառայությունների հետ կօգնի քեզ առավելագույն արդյունքի հասնել։ Մեր խոհանոցներում միայն բարձրակարգ և բնական բաղադրամասերով՝ թարմ մթերքներից պատրաստված կերակրատեսակները ո՛չ միայն գերազանց համ ունեն, այլև նախատեսված են առավելագույնի հասցնելու սննդի ֆունկցիոնալ օգտակարությունը:

ԻՆՉՈՎ ԵՆՔ

ՄԵՆՔ

ՏԱՐԲԵՐՎՈՒՄ


ՓԱԹԵԹՆԵՐ
Մեր Առաքելությունը

ՄԵՆՔ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ REEBOK SPORTS CLUB ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻ ՄԱՍՆ ԵՆՔ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆ ԵՆՔ։ ԱՎԵԼԻ ՔԱՆ 8000 ՔՄ ՄԻԱՅՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ։ REEBOK ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է՝ ՆՊԱՍՏԵԼ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՏԱՐԱԾՄԱՆՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԻՍԿ ԲԱՐԵԼԱՎԵԼ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԸ:

Մեր Անձնակազմը Reebok Սպորտային Ակումբի անձնակազմի յուրաքանչյուր անդամ ձգտում է ապահովել հնարավոր լավագույն սպասարկումը և առաջարկել լավագույն լուծումները յուրաքանչյուր հաճախորդին։ Մեր պրոֆեսիոնալ և հոգատար թիմը մեր ամենաարժեքավոր հարստությունն է: Կերտի՛ր քո նոր ակտիվ և առողջ ապրելակերպը Reebok-ի փորձառու և հոգատար մասնագետների օգնությամբ: Մեր Արժեքները Մեր ամեն քայլի հիմքում ընկած են միջազգային ստանդարտներին

համապատասխան սպասարկումը և անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին: Մեզ համար նույնքան կարևոր է նաև

նորարարությունը։ Մենք միշտ հետևում ենք համաշխարհային միտումներին՝ վերջին նորամուծությունները առաջինը քեզ մատուցելու համար:
Մեր Նպատակները Reebok Սպորտային Ակումբի հիմնական նպատակն է՝ քո ֆիթնես փորձառությունը դարձնել լիովին բացառիկ՝ ապահովելով հետևյալը․
  1. Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին՝ հիմնվելով օրգանիզմի առանձնահատկությունների և առողջական վիճակի բժշկական քննության արդյունքների վրա
  2. Բազմաֆունկցիոնալ թևնոց և մարզումների տվյալները գրանցելու հարթակ
  3. Առանձնացված կարդիո և ուժային ընդարձակ մարզասրահներ
  4. Աշխարհի առաջատար ընկերությունների արտադրության ամենաժամանակակից և նորարարական սարքավորումներ
  5. Գերժամանակակից և գրավիչ խմբակային պարապմունքներ՝ լիցենզավորված հանրահայտ Les Mills-ի կողմից
  6. Յուրօրինակ դիզայնով օլիմպիական լողավազան՝ջրացատկի երեք աշտարակներով
  7. Բացառիկ խելացի թևնոցներ՝լողի մարզումներն առավել արդյունավետ դարձնելու համար
  8. Ջրային աերոբիկայի առանձին լողավազան
  9. Համապարփակ առողջարարական տարածք
  10. Աշխարհի ամենախելացի սարքավորումները Strength-Endurance (Ուժ-տոկունություն) և Strength-Endurance PRO մարզումների համար
  11. Բռնցքամարտի ռինգ սպորտային ակումբում
  12. Մարտարվեստի հմտությունները զարգացնող նորագույն սարքավորումներ
  13. Առաջինը Հայաստանում` Reebok Fit Hub
  14. Crossfit լիցենզավորված մարզասրահ
Մենք նաև ամենաաշխատասեր սպորտային ակումբն ենք Հայաստանում և բաց ենք քեզ համար առավոտյան 06:00-ից մինչև ժամը 24:00,
իսկ ամռան ամիսներին՝ 05:00-ից մինչև 01:00:

ԽՈՍԻ՛Ր

ՄԵԶ ՀԵՏ


ՓԱԹԵԹՆԵՐ

ՀԱՐՑԵՐ ՈՒՆԵ՞Ս,

ԿԱՄ ՑԱՆԿԱՆՈՒ՞Մ ԵՍ ԱՎԵԼԻՆ ԻՄԱՆԱԼ ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ:

Զանգահարի՛ր մեզ,

010 36 36 36

կամ էլեկտրոնային նամակ ուղարկի՛ր info@reeboksportsclub.com Շտապի՛ր օգտվել հարմար առաջարկից, քանի որ մենք շուտով բացվում ենք։

Շնորհակալություն բաժանորդագրության համար

Մեր հասցեն՝ Փիրումյաններ 5, Երևան, 0054
- Երևանի կենտրոնից ընդամենը 10-ից 15 րոպե` ավտոմեքենայով
Մեզ մոտ առկա է նաև մեծ ավտոկայանատեղի: